«Թեղուտ» ՓԲԸ հանքաքարի արդյունահանման և
վերամշակման գործունեության 10 տարի
2006 – «Թեղուտ» ՓԲԸ հիմնադրում
«Թեղուտ» ՓԲ ընկերությունն ստեղծվել է Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, հանքավայրում մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձինը ՝ 1,6 մլն տոննա:
2006-2013 «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի նախագծման և կառուցման լայնածավալ աշխատանքներ
Թեղուտի Լեռնահարստացման կոմբինատի կառուցման համար հատկացվել է ավելի քան 700 հա ընդհանուր մակերեսով հողամաս, որն իր մեջ ներառում է 357 հա անտառային զանգված:
Շինարարության ընթացքում կառուցվել է ավելի քան 140 օբյեկտ, որոնցից հիմնականներն են՝
- Խոշոր ջարդման արտադրամաս
- Ֆլոտացիոն հարստացման արտադրամաս
- Պոչանքային տնտեսությունը, որը ներառում է պոչամբար, պոչատար, ջրահեռացման կառույցներ, արտադրական ջրի համակարգեր և պոմպակայաններ
- Բացահանք
- Լեռնատրանսպորտային տեխնիկայի արտադրամաս;
- Ենթակառուցվածքային օբյեկտներ (վարչատարածքային շենքեր, ջրի և կեղտաջրերի մաքրման կայան, պոմպակայաններ) և այլ օբյեկտներ:
2014- «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի շահագործման հանձնումը
Թեղուտի հանքավայրը շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանում պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը` էապես նպաստելով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:
2018 Լեռնահարստացման կոմբինատի գործունեության դադարեցում
Ըստ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հետազոտության գործունեության դադարեցման պատճառ են դարձել պոչամբարի պատվարի կայունության ռիսկերի վերաբերյալ նախնական տվյալները: Հետագայում այդ նախնական եզրակացությունները հաստատվել են ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ — ն դժվար որոշում է կայացրել ՝ ժամանակավորապես դադարեցնել հանքաքարի արդյունահանումը: