Uncategorized @hy

Երեխաների պաշտպանության օր

Հունիսի 1-ը նշանավորվում է ոչ միայն իբրև ամռան առաջին օր, այլև երեխաների պաշտպանության միջազգային օր, որն առաջին անգամ անցկացվել է 1950 թվականին:

Երեխաների պաշտպանության ոչ միայն ուրախ տոն է, օր, երբ բազմաթիվ համերաշխ ընտանիքներ գնում են այգիներ և ուրախ ու աղմկոտ միջոցառումների: Սա նաև լուրջ հիշեցում է հասարակությանը յուրաքանչյուր երեխայի պաշտպանության, բոլոր երեխաներին երջանիկ ու առողջ մեծանալու հնարավորություն տալու մասին:

«Թեղուտ» ՓԲԸ այս օրն ավանդաբար տոն է դարձնում հարակից համայնքների և Ընկերության աշխատակիցների երեխաների համար։ 2020թ. հայ ազգի համար շատ ցավոտ և դաժան տարի էր և կարծես թե մանուկների դեմքից անհետացել էին ժպիտները: Այդ փաստը ստիպում էր, էլ ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ կազմակերպվող տոնական միջոցառումների ընտրությանը: Նրանք պետք է լինեին գունագեղ և բարձր տրամադրություն ապահովող:

Մոտ 200 փոքրիկ այդ օրն անցկացրեց անհոգ և անկեղծ ժպիտների ներքո: Տոնական միջոցառման ծրագիրն անչափ հագեցած էր հետաքրքիր խաղերով և մրցույթներով, երգ ու պարով, և նվերներով: Մանուկների սիրելի մուլտհերոսներն ու ծաղրածուն էլ ապահովեցին երեխաների ուրախ ժամանցը:

Սիրելի փոքրիկներ, «Թեղուտ» ՓԲԸ  ևս մեկ անգամ շնորհավորում է բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ ցանկանալով ձեզ առողջություն, անհոգ մանկություն և ընտանեկան ջերմություն։  Թող անկեղծ ժպիտները ձեր կյանքում հարատև լինեն, ապրեք պայծառ և խաղաղ երկնքի ներքո:

Վայելե՛ք ձեր մանկությունը, ուրախացե՛ք և ուրախացրե՛ք ձեր ծնողներին

Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ։