ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
Արդյունաբերական օգտագործման նշանակությամբ Թեղուտի հանքավայրը գունավոր մետաղների՝ պղնձի և մոլիբդենի հանքավայր է:
Հանքավայրի տեսակը` շտոկվերկային:
Շտոկվերկը ժայռային ապարների զանգվածով ձևավորված անկանոն ձևի հանքային մարմին է (ավելի հաճախ իզոմետրիկ), որն արտահայտված է հանքային միներալներ պարունակող տարորոշ հանքերակների և երակիկների խիտ ցանցով. նույն հանքանյութերը ցանավոր ձևով, որոնք սովորաբար հանդիպում են երակիկներով հատվող ապարների մեջ:
Ընդհանուր առմամբ, հանքավայրի հանքային մարմինն ունի փոքր-ինչ երկարաձգված հաստապատ շրջված կոնի ձև ՝ բնորոշ ներքին (անհանք) միջուկով։
Հանքայնացման բնույթը.
- երակիկային
- ցանավոր
- ցանավոր-երակիկային