
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ և ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ
2006 – «Թեղուտ» ՓԲԸ հիմնադրում
«Թեղուտ» ՓԲ ընկերությունն ստեղծվել է Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով, որը պղնձի և մոլիբդենի պաշարներով երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:
Հանքավայրում պղնձամոլիբդենային հանքաքարի պաշարները գնահատվում են 450 մլն տոննա, հանքավայրում մոլիբդենի հաստատված պաշարները կազմում են մոտ 100 հազար տոննա, պղնձինը ՝ 1,6 մլն տոննա:
2006-2013 «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի նախագծման և կառուցման լայնածավալ աշխատանքներ
Թեղուտի Լեռնահարստացման կոմբինատի կառուցման համար հատկացվել է ավելի քան 700 հա ընդհանուր մակերեսով հողամաս, որն իր մեջ ներառում է 357 հա անտառային զանգված:
Շինարարության ընթացքում կառուցվել է ավելի քան 140 օբյեկտ, որոնցից հիմնականներն են՝
- Խոշոր ջարդման արտադրամաս
- Ֆլոտացիոն հարստացման արտադրամաս
- Պոչանքային տնտեսությունը, որը ներառում է պոչամբար, պոչատար, ջրահեռացման կառույցներ, արտադրական ջրի համակարգեր և պոմպակայաններ
- Բացահանք
- Լեռնատրանսպորտային տեխնիկայի արտադրամաս;
- Ենթակառուցվածքային օբյեկտներ (վարչատարածքային շենքեր, ջրի և կեղտաջրերի մաքրման կայան, պոմպակայաններ) և այլ օբյեկտներ:
2014- «Թեղուտ» ՓԲԸ Լեռնահարստացման կոմբինատի շահագործման հանձնումը
Թեղուտի հանքավայրը շահագործման առաջին իսկ տարվա ընթացքում դարձել է Հայաստանում պղնձի մեծությամբ երկրորդ հանքավայրը` էապես նպաստելով ՀՀ հյուսիսային շրջանների տնտեսական զարգացմանը և զբաղվածության խնդրի լուծմանը:
2018 Լեռնահարստացման կոմբինատի գործունեության դադարեցում
Ըստ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հետազոտության գործունեության դադարեցման պատճառ են դարձել պոչամբարի պատվարի կայունության ռիսկերի վերաբերյալ նախնական տվյալները: Հետագայում այդ նախնական եզրակացությունները հաստատվել են ներգրավված խորհրդատուների եզրակացություններով։ Ստացված տվյալների հիման վրա «Թեղուտ» ՓԲԸ — ն դժվար որոշում է կայացրել ՝ ժամանակավորապես դադարեցնել հանքաքարի արդյունահանումը:
2019- Արտադրական գործունեության վերսկսում, ԼՀԿ վերագործարկում
2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ընկերությունը կատարել է վերանորոգման-վերականգնողական և գործարկման-կարգաբերման աշխատանքներ, կատարել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների ապակոնսերվացում, ստացել է ԼՀԿ վերագործարկման թույլտվություն, վերսկսել է արտադրական գործունեությունը տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արտադրողականությամբ:
«Թեղուտ» ՓԲԸ-ն մինչև 2021 թվականի ավարտը արտադրական գործունեության ողջ ընթացքում ակնկալում է արդյունահանել և վերամշակել մոտ 47 մլն տոննա հանքաքար:
Պոչամբարի պատվարի կայունության ռիսկերը նվազեցնելու նպատակով Ընկերությունը մշակել և իրականացնում է պոչամբարի պատվարի կայունության բարձրացման միջոցառումներ, այդ թվում՝
- Պոչամբարի պատվարի վիճակի ամենօրյա գնահատման որակի նկատմամբ առավել խիստ պահանջների մշակում և ներդրում:
- Պոչանքներում ջրի մակարդակի դեպրեսիոն կորի արհեստական իջեցման կազմակերպում;
- Պոչամբարի պատվարի ֆիզիկա-մեխանիկական հատկանիշների լրացուցիչ հետազոտություն:
- Պոչամբարի պատվարի հզորացման նախագծի մշակում;
- Պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքների իրականացում ժայռաբեկորներով և այլն:
Ընկերության Լեռնահարստացման կոմբինատի արտադրական գործունեությունը թույլ տվեց ստեղծել շուրջ 1100 աշխատատեղ և զգալի ներդրում ունենալ ներկայության տարածաշրջանում բնակչության զբաղվածության խնդրի լուծման գործում:
Գործելով ՀՀ օրենքներով սահմանված բոլոր չափանիշներին խիստ համապատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն ընդգրկվել է երկրի խոշոր հարկատուների կազմում: 2019-2021թթ. ընթացքում Ընկերությունը նախատեսում է պետական բյուջե վճարել ավելի քան 28,2 միլիարդ դրամ: