Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ

Աշխատանքային պայմանագրի ժամկետը՝ երկարաժամկետ, եռամսյա փորձաշրջանով

Աշխատանքային պարտականությունները՝

• պաշարների, ինքնարժեքի հաշվառում 1C կամ ՀԾ հաշվապահական ծրագրերի միջոցով;

• սկզբնական հաշվառման փաստաթղթերում պարունակվող տեղեկատվության մուտքագրում հաշվապահական ծրագիր;

• մուտքագրված տեղեկատվության ճշգրտության ստուգում;

• հաշվապահական ձևակերպումների կատարում;

• անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ աշխատանքային առաջադրանքների կատարում:

Պահանջվող որակավորումներ`

• բարձրագույն տնտեսագիտական կրթություն;

• համապատասխան աշխատանքային փորձառություն;

• ՖՀՄՍ-երի իմացություն;

• հարկային օրենսդրության իմացություն;

• համակարգչային ծրագրերի իմացություն՝ ՀԾ, 1C, Excel, Word;

• լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն;

• անձնական հատկանիշներ՝ նպատակասլացություն, աշխատասիրություն,

• պատասխանատվության բարձր զգացում, ծանրաբեռնված աշխատելու ունակություն:

Այլ պայմաններ՝

ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և «Թեղուտ» ՓԲ ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչ լինելն այլ հավասար պայմաններում կհամարվի առավելություն;

Հետաքրքրվող անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով ուղարկել hr@teghoutmining.am էլ. հասցեով՝ «Առարկան» տողում նշելով «Հաշվապահ»:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 20.03.2026թ.: