Uncategorized @hy

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ

Համաճարակի դեմ պայքարի Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ աշխատակիցների առողջությունն ու անվտանգությունը, չընդհատվող/անխափան արտադրությունը և արտադրական գործունեության ընթացքում վիրուսի տարածման կանխարգելումը:

Համաճարակի դեմ պայքարի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն աջակցում է ոչ միայն իր աշխատակիցներին, այլև իր հարակից տարածքներում գործող առողջապահական համակարգին:

Համաճարակի առաջին ամիսներին Ընկերությունը ձեռք է բերել և մատակարարել M-40-1A Mobile Digital Radiography X-ray system mobilelfin model  թվային ռենտգեն համակարգը՝ Լոռու մարզի տարածքում օգտագործելու համար:

Կորոնավիրուսային վարակի տարածմանը հակազդելու նպատակով Ընկերության բոլոր օբյեկտներում գործում է խիստ դիմակային ռեժիմ։ Կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ օրենսդրության խստացման կապակցությամբ Ընկերությունը 2021 թվականի հոկտեմբերի ընթացքում սեփական միջոցների հաշվին իրականացրել է շուրջ 1000  անձանց թեստավորում:

Ընկերության ղեկավարները պատվաստումների ուղղությամբ ակտիվ բացատրական աշխատանքներ են իրականացնում ենթակա աշխատողների հետ: «Ալավերդու Բժշկական կենտրոն»-ի հետ համատեղ ԼՀԿ տարածքում 2021 թվականի նոյեմբերի ընթացքում կազմակերպվել և իրականացվել են Ընկերության աշխատակիցների կորոնովիրուսային վարակի դեմ զանգվածային պատվաստումներ:

Կորոնովիրուսային վարակի տարածումը կանխարգելող համալիր միջոցառումների արդյունք է հանդիսանում Ընկերության շուրջ 900 աշխատողների պատվաստումը (ընդհանուր թվաքանակի ավելի քան 82 %-ը)ինչպես նաև Ընկերության աշխատողների շրջանում կորոնովիրուսային վարակով հիվանդացության աննշան մակարդակը։

Նշված բոլոր միջոցառումները թույլ են տալիս «Թեղուտ» ՓԲ ընկերությանը ակտիվորեն իրականացնել իր արտադրական գործունեությունը և աշխատել առաջադրված խնդիրների կատարման ուղղությամբ: