Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2004թ. հուլիսի 15-ի №1089-Ն որոշման՝ արտադրական միջավայրում վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության տակ գտնվող աշխատակիցների առողջական վիճակը պետք է պարբերաբար վերահսկվի:=
Այս շրջանակում՝ «Ալավերդու բժշկական կենտրոն» և «Թեղուտ» ՓԲԸ- ների միջև կնքված պայմանագրի հիման վրա, Ընկերության աշխատակիցները 2025 թվականի ապրիլի 8-ից անցնում են պարտադիր պարբերական բժշկական զննություն:
«Թեղուտ» ՓԲ Ընկերությունն առաջնահերթ կարևորում է իր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը՝ այն համարելով անվտանգ և արդյունավետ աշխատանքի հիմք:






