Ձեզ ենք ներկայացնում հյուրանոցային համալիրը, որը նախատեսված է «Թեղուտ» ՓԲ Ընկերության աշխատակիցների և գործընկերների համար։
Հյուրանոցը հագեցած է անհրաժեշտ կահավորմամբ ինչպես հանգստի, այնպես էլ աշխատելու և գործնական հանդիպումների համար։ Տարածքում առկա է Wi-Fi և ավտոկայանատեղի։
Բնակիչների լիարժեք հանգստի և ժամանցի համար գործում են բազմաթիվ ծառայություններ՝ սեղանի թենիս, բիլիարդ, սպորտդահլիճ, սպորտային խաղերի համար նախատեսված դաշտ և այլն։
Դե իսկ տարածքի բարեկարգումն ու հյուրանոցային համարների մաքրությունը վստահված է «Թեղուտ» ՓԲ Ընկերության Կոմունալ-կենցաղային ծառայության բարեհամբյուր և արհեստավարժ անձնակազմին։