- Խցանվել էին ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, լցված էր պարզեցման լճակը, որտեղ հավաքվում է հարստացուցիչ ֆաբրիկայում փակ ցիկլով հանքաքարի վերամշակման համար օգտագործվող ջուրը:
- Ամբողջությամբ ջրալցվել էր Դեբեդ գետի վրա գտնվող Ընկերության պոմպակայանն իր սարքավորումներով:
- «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը 3 տեղ ողողվել էր:
Վատ եղանակի և ջրհեղեղի այս հետևանքներն անհնարին էին դարձրել հանքաքարի արդյունահանման և վերամշակման աշխատանքների շարունակումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաքումը գնորդներին: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրական գործունեությունը կասեցվել էր 26.05.2024 թվականից մինչև թվարկված հետևանքների վերացումը:
Ներկա պահին.
- Դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի:
- Մաքրվում է պարզեցման լճակի պոմպը (շուրջօրյա ռեժիմով)
- Կատարվում է Դեբեդ գետի պոմպակայանի մաքրում հողից և քարերից, պոմպակայանում տեղադրված էլեկտրասարքավորումների ստուգում և նորոգում;
- Կատարվում է «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհի վերականգնում:
Բացի այդ, «Թեղուտ» ՓԲԸ-ն մասնակցել է վարարման հետևանքների վերացման հետևյալ աշխատանքներին` տրամադրելով անձնակազմ տեխնիկա.
1. Դեբեդ գետի վրայով դեպի Ախթալա տանող հետիոտնային կամրջի վերականգնման աշխատանքներին:
2. Շնողի ճանապարհների վերանորոգման աշխատանքներին:
3. Դեբեդ գետի ձախ կողմում գտնվող երկաթուղային հարթակների վրա շինարարական տեխնիկայի բեռնման իրականացմանը:





