ՀՀ մշակույթի նախարարի 2008թ․ հուլիսի 4-ին «Թեղուտի հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ տարածքներում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների պահպանությունն և անվթարությունն ապահովող միջոցառումների իրականացման ծրագրի և ժամանակացույցը հաստատելու մասին» № 416-Ա հրամանի շրջանակներում՝ Թեղուտի հանքավայրի շահագործման գոտում 2009-2017 թթ. իրականացվել են պեղումներ, որոնք հաստատել են տարբեր դարաշրջանների հնագիտական օբյեկտներով տարածքի խիստ հագեցված լինելը։ Բացահայտված արտադրական օբյեկտները և դամբարանադաշտերը վկայում են, որ դրանց հարևանությամբ պետք է լինեն համապատասխան դարաշրջանի բնակավայրեր, որոնց բացահայտումը տարածքի հնագիտական ուսումնասիրության մեկ այլ կարևորագույն խնդիր է:

Հիմք ընդունելով վերոնշյալը, 2021 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերսկսել է «Թեղուտ» ՓԲԸ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների հնագիտական ուսումնսիրությունների, պեղումների և այդ հուշարձանների պահպանության համար անհրաժեշտ աշխատանքները:

Հնագիտական հուշարձանների հետագա պեղումները հնարավորություն կտան ամբողջականացնել ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի պատմության և հնագույն անցյալի վերակազմության համար անհրաժեշտ սկզբնաղբյուրները:

Ստորև հնագիտական արշավախմբի պետ՝ Սուրեն Հոբոսյանի հարցազրույց․