Հարգելի ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ, մեր շատ սիրելի աշակերտներ և ուսանողներ, սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ։ Մաղթում ենք արդյունավետ, գիտելիքով լի, հայտնություններով հարուստ և հաջողություններով առատ նոր ուսումնական տարի։
🎓«Թեղուտ» ՓԲ Ընկերությունն առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում է նրանց, ովքեր այսօր առաջին անգամ են մտնելու դպրոց և չխախտելով ավանդույթն՝ իր աշխատակիցների երեխաների համար, այս տարի ևս պատրաստել է անակնկալ՝ գրենական պիտույքներով լի պայուսակներ։
☀️Սիրելի փոքրիկներ, դպրոցն այն վայրն է, որը ձեզ համար տարիների ընթացքում դառնալու է անչափ հոգեհարազատ, սիրելի և ուղեկցելու է ձեզ դեպի գիտելիքի զարմանահրաշ մի նոր աշխարհ։ Քայլեք կյանքի նոր ճանապարհով, զինվեք գիտելիքով և գնացեք ձեր երազանքի հետևից։


✅Ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ սիրելի աշակերտներ: