Սիրելի՛ Թեղուտ ՓԲ Ընկերության աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում ենք ձեզ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն աշխատավոր մարդու իրավունքների պայքարի պատմությունը, այլև միասնական ուժի, նվիրված աշխատանքի ու անփոխարինելի ներդրման գնահատանքը:
Ձեր նվիրումն ու հետևողականությունն են, որ հնարավոր են դարձնում Ընկերության կայուն զարգացումն ու առաջընթացը, և թող ներդաշնակ թիմային ոգին ու առողջ աշխատանքային միջավայրը շարունակեն ոգեշնչել բոլորիս դեպի մեծ արդյունքներ։
Ցանկանում ենք, որ ձեր աշխատանքը միշտ լինի գնահատված, իսկ առաջընթացը՝ շարունակական։ Թող աշխատանքային յուրաքանչյուր օր անցնի ստեղծագործ մթնոլորտում և նոր հաջողություններով:
Շնորհավոր տոնդ, սիրելի աշխատող։






