«Թեղուտ»  ՓԲ Ընկերության Օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայությունը համալրվել է նոր տեխնիկայով՝ տելեսկոպային ամբարձիչ և ավտոաշտարակ:  Նոր սարքավորումները նախատեսված են հանքարդյունաբերական գործընթացների կատարելագործման, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և աշխատողների անվտանգությունն ապահովելու համար։

  Ժամանակակից վերամշակման սարքավորումները նպաստում են հանքանյութի ավելի արդյունավետ մշակմանը և կարևոր քայլ են հանդիասնում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու և զարգացնելու ուղղությամբ: