Uncategorized @hy

ՕԾՎԵՑ ԹԵՂՈՒՏԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ

2021թ. հոկտեմբերի 30-ին Թեղուտ և հարակից գյուղերի բնակիչների համար տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն՝ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ օծվեց և օծվեց և օրհնվեց «Թեղուտ» ՓԲԸ տարածքում գտնվող արդեն վերանորոգված Սուրբ Խաչ եկեղեցին:

Շնող և Թեղուտ գյուղերին հարակից մոտ 1500 հա տարածքում կան տասնյակ գյուղատեղիներ, դամբարանադաշտեր, բրոնզեդարյան ամրոցներ, միջնադարյան գերեզմանոցներ, հնագիտական և ճարտարապետական այլ հուշարձաններ: 

Ամեն ինչ վկայում է, որ այստեղ մարդու գործունեությունը հազարմյակների պատմություն ունի: 

Տարածքում շատ են նաև տարբեր ժամանակաշրջաններին թվագրվող սրբատեղիներ՝ մատուռներ ու եկեղեցիներ, որոնց մեծ մասը ցավոք խոնարված են և ունեն վերականգնման կարիք: Թեղուտեցիների համար անչափ կարևոր սրբատեղիներից մեկն էլ գտնվում է հենց Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի տարածքում:

Սուրբ խաչ մատուռը կամ ինչպես տեղացիներն են ասում Բարձրյալ խաչը, արդեն փլուզման եզրին էր և անհրաժեշտ էր անհապաղ սկսել վերականգնման աշխատանքներ: «Թեղուտ» ՓԲԸ եկեղեցին վերանորոգելու պատրաստակամություն հայտնեց, դրանով իսկ պահպանելով տարածաշրջանի պատմամշակութային արժեքներից մեկը:

Օծման արարողությանը հաջորդեց նշանավոր օրվա մշակութային մասը՝ ազգային երգ ու պարով:

«Թեղուտ» ՓԲԸ Ախթալայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանի հետ համատեղ շարունակելու է եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքները նաև հետագայում: