Teghout

+ 374 60 622 533
2560px-Flag_of_Armenia.svg

Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ, անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման նպատակով՝ համաձայն ՀՀ Բնապահպանության նախարարի 2008 թվականի օգոստոսի 22-ի №295-Ա և ՀՀ Գյուղատնտեսության նախարարի 2008 թվականի օգոստոսի 14-ի №151-Ա համատեղ հրամանի պետք է իրականցվեր 714 հա անտառապատում:

2015 թվականի օգոստոսի 7-ի ՀՀ Բնապահպանության նախարարի №228-Ա և 2015 թվականի օգոստոսի 4-ի Գյուղատնտեսության նախարարի №182-Ա համատեղ հրամանի համաձայն, սահմանված 714 հեկտար ընդհանուր մակերեսով անտառապատման համար նախատեսված ծրագրին զուգահեռ թույլատրվեց նաև հարակից համայնքներում իրականցնել պտղատու այգիների հիմնման աշխատանքներ:

01.05.2024թ. դրությամբ՝ Ընկերության կողմից հատվել է շուրջ 239 հա և վերականգնվել է շուրջ 677 հա, այդ թվում նաև այգիները: Ծրագրի արդյունքում հիմնվել են արքայանարնջի, սերկևիլի, ընկուզենու, սալորի և այլ ծառատեսակների այգիներ:

Կից հաշվետվությունը: