Լեռնային վարպետ
Աշխատավայր՝ ՀՀ, Լոռու մարզ, գ. Թեղուտ
Աշխատանքային պայմանագրի ժամկետ՝ Երկարաժամկետ (եռամսյա փորձաշրջանով)
Մեր մասին
«Թեղուտ» ՓԲԸ-ն փնտրում է հմուտ և պատասխանատու Լեռնային վարպետի, ով կհամալրի մեր պրոֆեսիոնալ թիմը և կապահովի բացահանքի անվտանգ ու արդյունավետ աշխատանքային գործընթացը։
Ձեր հիմնական պարտականությունները
Անվտանգություն և էքսկավացիա. Ապահովել լեռնային զանգվածի ճիշտ և անվտանգ արդյունահանումը։
Պլանավորում և կազմակերպում.
Իրականացնել աշխատանքային օղակների աշխատանքի օպերատիվ պլանավորումը։
Արտադրական առաջադրանքները ժամանակին փոխանցել հերթափոխի աշխատողներին՝ համաձայն ժամանակացույցերի և գործող նորմերի, ապահովելով դրանց կատարումը սահմանված ժամկետներում։
Աշխատանքի կառավարում և կարգապահություն. Ստեղծել անհրաժեշտ պայմաններ արտադրական նորմերի կատարման համար, վերահսկել աշխատանքի ճիշտ բաշխումը, կարգապահությունն ու բարձր արտադրողականությունը։
Անվտանգության վերահսկողություն. Աշխատողներին թույլատրել աշխատանքային գործընթացին միայն սարքին գործիքների, նյութերի, անվտանգության հարմարանքների և անհատական պաշտպանական միջոցների առկայության դեպքում։
Պահանջվող որակավորումներ և գիտելիքներ
Կրթություն. Բարձրագույն կրթություն՝ «Օգտակար հանածոների հանքավայրերի բաց եղանակով մշակում», «Հանքավայրերի հետախուզում և մշակում» կամ «Լեռնային գործ» մասնագիտություններով։
Աշխատանքային փորձ. Նվազագույնը 3 տարվա մասնագիտական փորձ։
Մասնագիտական գիտելիքներ.
Ընդերքի և շրջակա միջավայրի պահպանությանն ու օգտագործմանը վերաբերող օրենսդրություն։
Լեռնային աշխատանքների կազմակերպման կարգադրիչ փաստաթղթեր, լեռնաերկրաբանական պայմաններ և սարքավորումների շահագործման կանոններ։
«Բաց եղանակով օգտակար հանածոների մշակման անվտանգության կանոններ» և տեխնիկական անվտանգության նորմեր։
Տեխնոլոգիական պրոցեսներ (հորատապայթեցման, լիցքավորման, լցակույտագոյացման կազմակերպում) և տեխնիկայի (էքսկավատորներ, հորատող հաստոցներ, ինքնաթափեր) շահագործման կանոններ։
Տեխնոլոգիական քարտեզների, հերթափոխային առաջադրանքների և հաշվետվությունների կազմման կարգ։
Անհրաժեշտ հմտություններ և անձնական որակներ
Առաջնորդելու ունակություն, պահանջկոտություն սեփական և ենթակաների նկատմամբ։
Սթրեսակայունություն, բարձր ռիսկայնության, փոփոխվող եղանակային ու երկրաբանական պայմաններում արագ և ճիշտ որոշումներ կայացնելու հմտություն։
Թիմում աշխատելու ունակություն, աշխատասիրություն, ազնվություն և բարձր պատասխանատվություն։
Բացահանքի տեխնիկան շահագործելու (վարելու) կարողություն։
Լրացուցիչ առավելություններ
Այլ հավասար պայմանների դեպքում՝ առավելություն կտրվի ՀՀ Լոռու մարզի Թեղուտ, Շնող և ընկերության գործունեության տարածքին հարակից այլ համայնքների բնակիչներին։
Ինչպ՞ս դիմել
Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) հայերեն լեզվով hr@teghoutmining.am էլ. հասցեին՝ «Առարկա» (Subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնի անվանումը՝ «Լեռնային վարպետ»:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 15.10.2026թ.
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները: