Ընկերության նորությունները, Օրվա իրադարձություն

Հավատագրում

Հպարտությամբ նշում ենք, որ «Թեղուտ» ՓԲ Ընկերությունն ունենալով անհրաժեշտ մասնագիտական և լաբորատոր սարքավորումների հագեցած բազա, շուրջ մեկ տարի առաջ սկսեց հավատարմագրման գործընթացը և հաջողությամբ հաղթահարելով այն, այսօր արդեն Անալիտիկ վարչության լաբորատորիաները հավատարմագվել և համապատասխանում են միջազգային ISO 17025 ստանդարտին:

ՀՀ-ում գործում են հանքարդյունաբերական ոլորտի հավատարմագրված այլ լաբորատորիաներ ևս, սակայն Փորձարարական լաբորատորիա որպես այդպիսին հավատարմագրվում է առաջին անգամ՝ հնարավորություն տալով ոլորտային գործող և նոր գործունեություն ծավալող հանքարդյունաբերական կազմակերպություններին ստանալ պրոֆեսիոնալ,մասնագիտական հետազոտություն, ստանդարտացված մասնագետների կարծիքներ և մեկնաբանություններ հանքերի շահագործման և հանքահարստացման տեխնոլոգիաների մասով: