Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության 15․07․2004թ․ №1089-Ն որոշման՝ Արտադրական միջավայրում և աշխատանքային գործընթացի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցությանը ենթարկվող աշխատակիցների առանձին խմբերի առողջական վիճակի պարբերական բժշկական զննության, «Թեղուտ» ՓԲԸ և «Ալավերդու բժշկական կենտրոնի» միջև գործող պայմանագրի հիման վրա Ընկերության աշխատակիցները՝ ս․թ․ ապրիլի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, անցնելու են պարտադիր պարբերական բժշկական զննություն:

«Թեղուտ» ՓԲԸ կարևորում է իր աշխատակիցների առողջական վիճակն ու այն մշտապես պահում իր ուշադրության կենտրոնում։