Այսօր «Թեղուտ» ՓԲ Ընկերությունը հերթական ճանաչողական շրջայցն էր կազմակերպել, այս անգամ ՀՀ Լոռու մարզի «Քարկոփի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտների և իրենց ուսուցիչների համար։
Այցելությունը կրում էր ճանաչողական և ուսումնադաստիարակչական բնույթ, որի ընթացքում ներկաներն ականատես եղան հանքաքարի արդյունահանման ողջ պրոցեսին, ծանոթացան Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքներին, եղան պոչամբարում։
Նման հետքարքիր, հագեցած և տպավորիչ շրջայցերը կրում են շարունակական բնույթ և օգնում են ապագա ուսանողներին մասնագիտական կողմնորոշման հարցում։