2006թ. Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նպատակով ստեղծվել է «Թեղուտ» ՓԲԸ-ն:
2006-2014թթ. ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն իրականացրել է լայնածավալ նախագծային և շինարարական աշխատանքներ, իսկ 2014թ. դեկտեմբերի 20-ից Ընկերությունը սկսել է Թեղուտի հանքավայրի շահագործումը և օգտակար հանածոների արդյունահանումը:
2018 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ն իրականացրել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների կոնսերվացում և 1,5 տարով կասեցրել հանքաքարի արդյունահանումն ու վերամշակումը:
2019 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Ընկերությունն իրականացրել է վերանորոգման-վերականգնման և գործարկման-կարգաբերման աշխատանքներ, իրականացրել է վտանգավոր արդյունաբերական օբյեկտների ապակոնսերվացում, ստացել է ԼՀԿ վերագործարկման թույլտվություն, վերսկսել է հանքավայրի շահագործման և հանքաքարի արդյունահանման արտադրական գործունեությունը ՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրողականությամբ: