Հոկտեմբերի 16-ին և 17-ին HR միության ավելի քան 400 ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև «Թեղուտ» ՓԲ Ընկերոոթյան Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության պետ Դավիթ Աղայանը, հանդիպեցին Ռուսաստանի և ԱՊՀ HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովին՝ քննարկելու մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարական մարտահրավերները, «նոր իրականության» պայմաններում մարդկային կապիտալի աճող դերը և աշխատաշուկայի արդիական միտումները, ինչպես նաև ամփոփելու տնտեսության, բիզնեսի և HR ոլորտի զարգացման ընթացիկ շրջանի արդյունքները:
Անձնակազմի կառավարման իրենց փորձառության մասին ելույթ ունեցան «Թոփ 100 ռուսական մենեջերներ» վարկանիշում ընդգրկված առաջատար HR ղեկավարներ:
Այս տարի HR Տնօրենների հոբելյանական XXV գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Արտաքին հետախուզության ծառայության պաշտոնաթող հայտնի ռուս գնդապետ, կանխատեսման և ռազմավարական պլանավորման ոլորտի առաջատար փորձագետ Անդրեյ Բեզրուկովը, որի կյանքի մասին 2022 թվականին նկարահանվել է «Ռուսները» բազմասերիանոց ֆիլմը:
Հոկտեմբերի 17-ին HR Տնօրենների XXV գագաթնաժողովում տեղի ունեցավ Ռադիսլավ Գանդապասի վարպետության դասը «Տրանսֆորմացիոն առաջնորդությունը փոփոխությունների դարաշրջանում» թեմայով:
ԱՊՀ խոսնակների ասոցիացիայի նախագահ, Gandapas Academy-ի հիմնադիրը խոսեց այն մասին, թե ինչպես արդյունավետ օգտագործել կառավարման ռեսուրսները, միավորել աշխատակիցներին և ներգրավել նրանց համատեղ նպատակների իրականացման գործում, ինչպես նաև մարդկանց վրա ազդեցության ուժեղացման և ավելի մեծ անձնական արդյունավետության հասնելու մասին:
Միջոցառման բոլոր մասնակիցները նվեր ստացան «25 տարի HR Ռուսաստանում. Մարդկային կապիտալի մասին և ոչ միայն» գիրքը, որը ներառում է ռուսական և միջազգային առաջատար ընկերությունների անձնակազմի տնօրենների, բուհերի ղեկավարների դիտարկումները HR մասնագիտության, կադրերի կառավարման ոլորտի միտումների և ապագայի վերաբերյալ, ինչպես նաև հատուկ հյուրերի հետ հանդիպումների մասին պատմող հետաքրքիր դրվագներ: