Հերթական շրջայցը «Թեղուտ» ՓԲԸ-ում
● 05.06.2024
Այսօր հյուրընկալել էինք Շնողի Հ.Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցիներին՝ դպրոցի տնօրենի և ուսուցիչների ուղեկցությամբ:
Հանքարդյունաբերության թեմայով նախագծային աշխատանքի շրջանակներում աշակերտները գործնականում ծանոթացան բաց հանքավայրի շահագործմանը, հանքաքարի արդյունահանման և խտանյութի ստացման արտադրական ողջ պրոցեսին: