Նորություններ

31.12.2025

«Թեղուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի Ամանորյա շնորհավորական ուղերձը.

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխատակիցներ և գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Անցնող տարին մեզ համար եղել է պատասխանատու աշխատանքի և կարևոր ձեռքբերումների տարի։ Վստահորեն կարող եմ նշել, որ այն ավարտում ենք բարձր արդյունավետությամբ և ռազմավարական հիմնական խնդիրների իրագործմամբ: Համոզված եմ, որ գալիք տարին նույնպես լինելու է նվաճումների և ակնկալվող ծրագրերի իրականացման տարի:

Թող նոր տարին լինի խաղաղ, կայունության և նոր հնարավորությունների տարի։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, բարեկեցություն, անվտանգ աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ։

Թող մեր համատեղ ջանքերը շարունակեն նպաստել ընկերության ամրապնդմանը և երկրի զարգացմանը։ Բարի և լուսավոր Նոր տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

18.07.2025

Պարգևատրում մետալուրգի օրվա կապակցությամբ

Ղեկավարվելով «Թեղուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ն հրամանով հաստատված «Ընկերության զարգացման գործում հատուկ ներդրում ունենալու համար «Թեղուտ» ՓԲԸ աշխատակիցների խրախուսման մասին» HR-PR-04 Կարգով և հիմք ընդունելով Ընկերության 2024- թվականի արտադրատնտեսական գործունեության ադյունքները պարգևատրվեցին հետևյալ աշխատակիցները․

 

1. «Լավագույն ղեկավար» պատվավոր կոչում`

•Գլխավոր ճարտարագետի տեղակալ լեռնային աշխատանքների գծով -Դավիթ Սամվելի Աղամյանին։

•Հսկիչ-չափիչ սարքերի և ՏՊԱԿՀ ծառայության Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի բաժնի պետ -Ժան Ժիրայրի Առաքելյանին․

• ԼՀԿ գլխավոր մեքենագետի ծառայության օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության պետի տեղակալ -Միքայել Մարտինի Քիքանյանին

 

2. «Լավագույն հերթափոխի ղեկավար» պատվավոր կոչում

• ՀՖ սարքավորումների տեխնիկական սպասարկման և նորոգման տեղամասի հերթափոխի մեքենագետ- Հրայր Վահանի Գասպարյանին

 

3. Շնորհել «Լավագույն մասնագետ» պատվավոր կոչում

• Հսկիչ-չափիչ սարքերի բաժնի հսկիչ-չափիչ սարքերի և ՏՊԱԿՀ ծառայության ավագ մասնագետ -Հրայր Համլետի Մովսեսյանին․

• Անալիտիկ վարչության Փորձարարական լաբորատորիայի ճարտարագետ -Արթուր Հովիկի Մեհրաբյանին․

• ԼՀԿ Գլխավոր երկրաբանի ծառայության երկրաբանական բաժնի ավագ երկրաբան — Գառնիկ Արտավազդի Ասլիզադյանին․

• Հարստացուցիչ ֆաբրիկայի շահագործման ծառայության 5-րդ կարգի կառավարման վահանակի օպերատոր — Սամվել Սերյոժայի Մալխասյանին․

 

4. Շնորհել «Լավագույն աշխատող» պատվավոր կոչում

• ԼՀԿ գլխավոր մեքենագետի ծառայության հանքային տեխնիկայի տեխնիկական զննման և նորոգման ծառայության խոշորաչափ անվադողեր նորոգող և մոնտաժող փականագործ -Սերգո Հովիկի Անթանեսյանին․

• Բացահանքի Բաց լեռնային աշխատանքների տեղամասի CAT-992 բեռնիչի մեքենավար -Նարեկ Վաղինակի Սիմոնյանին ․

• Աշխատակազմի կոմունալ-կենցաղային ծառայություն հավաքարար — Ռիտա Կառլենի Գևորգյանին․

• ՀՖ շահագործման ծառայության ջարդման բաժանմունքի փոխակրիչի մեքենավար — Սոս Սամադի Անանյանին․

 

5. Շնորհել «Պատվոգիր»

• Աշխատակազմի Արտադրական սննդի կազմակերպման ծառայության պետ -Ռուբեն Յուրիկի Պողոսյանին․

• Բացահանքի բաց լեռնային աշխատանքների տեղամասի CAT-777 ինքնաթափի վարորդ -Արմեն Սեդրակի Աբելյանին․

• ԼՀԿ գլխավոր մեքենագետի ծառայության օժանդակ տեխնիկայի շահագործման և վերանորոգման ծառայության CAT-824 վերանորոգման մեքենագետ -Վահագն Համլետի Դավթյանին․

• Հանքապոչային տնտեսության և շինարարական աշխատանքների ծառայության շինարարության տեղամասի բետոնագործ -Սամվել Սուրենի Բոզինյանին․

• ԼՀԿ գլխավոր մեքենագետի ծառայության մեխանիկական վերանորոգման ծառայության խառատ -Հակոբ Վարուժանի Ավետյանին․

• ՀՖ Շահագործման ծառայության ջրազրկման տեղամասի 3-րդ կարգի ֆլոտացնող -Վիգեն Արարատի Մեհրաբյանին ․

 

6. Շնորհել «Շնորհակալագիր»

• Տեխնիկական վերահսկողության բաժնի նմուշառող-հսկի- Ռոմիկ Ռուբենի Փարեմուզյանին․

• Բացահանքի բաց լեռնային աշխատանքների տեղամասի CAT-777 ինքնաթափի վարորդ -Սարիբեգ Սեյրանի Նոնինյանին․

• Տեղեկատվական և ընդհանուր անվտանգության ծառայութան Օպերատիվ խմբի տեսահսկման մոնիտորինգի օպերատոր -Կորյուն Գարեգին Սարգսյանին․

• ԼՀԿ Գլխավոր երկրաբանի ծառայության երկրաբանական բաժնի լեռնային բանվոր — Հայկ Էմինի Ղահրամանյանին ․

• ԼՀԿ գլխավոր էներգետիկի ծառայության Ջերմա-ջրամատակարարման տեղամասի 5-րդ կարգի պոմպակայանքի մեքենավար -Մերուժան Վոլոդյայի Ալիխանյանին․

• ՀՖ Շահագործման ծառայության գլխավոր մասնաշենքի ազդանյութ լուծազատող — Անդրանիկ Նորայրի Նորեկյանին․

Սրտանց շնորհավորում ենք բոլոր պարգևատրվողներին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։