«Թեղուտ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի Ամանորյա շնորհավորական ուղերձը.

● 31.12.2025

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխատակիցներ և գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Անցնող տարին մեզ համար եղել է պատասխանատու աշխատանքի և կարևոր ձեռքբերումների տարի։ Վստահորեն կարող եմ նշել, որ այն ավարտում ենք բարձր արդյունավետությամբ և ռազմավարական հիմնական խնդիրների իրագործմամբ: Համոզված եմ, որ գալիք տարին նույնպես լինելու է նվաճումների և ակնկալվող ծրագրերի իրականացման տարի:

Թող նոր տարին լինի խաղաղ, կայունության և նոր հնարավորությունների տարի։ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, բարեկեցություն, անվտանգ աշխատանք և վստահություն ապագայի հանդեպ։

Թող մեր համատեղ ջանքերը շարունակեն նպաստել ընկերության ամրապնդմանը և երկրի զարգացմանը։ Բարի և լուսավոր Նոր տարի:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։