Dynamic Frontier Holdings (ԱՄՆ) ընկերությունը ստացել է «Թեղուտ» ՓԲԸ ձեռքբերման գործարքի համաձայնություն

● 20.07.2026

Dynamic Frontier Holdings (ԱՄՆ) ընկերությունն իր դուստր ընկերության՝  «Cuprar RA» միջոցով, ստացել է Հայաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համաձայնությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 100 %-ը ձեռք բերելու համար։
 

Dynamic Frontier Holdings (ԱՄՆ) ստացել է նաև Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարության թույլտվությունը՝ ձեռք բերելու «Թեղուտ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի 100 %-ը և չմարված պարտավորությունները։
 

Գործարքի ավարտից հետո «Թեղուտ» ՓԲ ընկերությունը կշարունակի ապահովել Հայաստանի խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրերից մեկի արդյունավետ և պատասխանատու շահագործումը։
 

Գործարքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը, ըստ անհրաժեշտության, կհրապարակվի Ընկերության պաշտոնական հաղորդակցման ալիքներով։