Աշխատանքի անվտանգություն և առողջություն
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Թեղուտ» ՓԲ Ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) շահագործում է Թեղուտի լեռնահանքային համալիրը՝ արդյունահանելով հանքաքար և արտադրելով պղնձի ու մոլիբդենի խտանյութեր։ Ընկերության ղեկավարությունը հաստատակամ է իր գործունեությունն իրականացնել կայուն զարգացման սկզբունքներին համապատասխան և Ընկերության աշխատակիցների, կապալառուների համար ապահովել՝
- Անվտանգ աշխատանքային պայմաններ և առողջ միջավայր,
- Վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության նվազեցում կամ բացառում,
- Անհատական և հավաքական պաշտպանության միջոցների տրամադրում,
- Պարբերական բժշկական զննությունների իրականացում,
- Անվտանգ և առողջ միջավայր
- Անվտանգության կանոնների պարտադիր պահպանում,
- Աշխատանքից հրաժարվելու իրավունք, եթե այն անմիջական վտանգ է սպառնում կյանքին կամ առողջությանը,
Փոխհատուցում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների համար, եթե դրանք հետևանք են Ընկերության ղեկավարման թերացման:
Նշում. Մենք հանձնառու ենք ապահովել առողջ և անվտանգ պայմաններ նաև Ընկերության տարածք մուտք գործող բոլոր այցելուների համար: Ընկերության ղեկավարությունը պատրաստակամ է իր տարածքում գործող բոլոր արտադրական վտանգավոր օբյեկտներում ստեղծել վթարների կանխարգելման և մարդկանց պաշտպանության համակարգ՝ իրավական, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումների համալիրի միջոցով, որը ներառում է.
- Արտադրական վտանգավոր օբյեկտների շահագործման կանոնների սահմանում,
- Արտադրական սարքավորումների տեխնիկական փորձաքննության իրականացում,
- Վթարների ռիսկերի գնահատում և նվազեցում,
- Աշխատողների ուսուցում և գիտելիքների ստուգում,
- Օրենսդրական նորմերի և պահանջների պահպանում,
- Պետական տեխնիկական հսկողության ապահովում և վկայագրում,
Արտադրական ներքին վերահսկողության իրականացում ստորաբաժանումներում:
Այս նպատակների իրագործման համար Ընկերությունը հանձնառու է ներդնել Առողջության, աշխատանքի պահպանության և արդյունաբերական անվտանգության (ԱԱՊԱԱ) կառավարման համակարգ: Այն ենթակա է շարունակական վերանայման և բարելավման՝ աշխատակիցների պարբերական իրազեկման, նրանց հմտությունների զարգացման և բարելավման գործընթացներում ակտիվ ներգրավման միջոցով:
Ի լրումն ՀՀ օրենսդրության պահանջների՝ Ընկերությունը պարտավորվում է իր գործունեությունը համապատասխանեցնել ISO 45001 ստանդարտի պահանջներին:
ԱԱՊԱԱ համակարգը պարբերաբար վերանայվելու և բարելավվելու է՝ աշխատակիցների իրազեկման, նրանց հմտությունների զարգացման և բարելավման գործընթացում ներգրավման միջոցով: Գործունեության օբյեկտիվ պայմանների փոփոխություններին սույն քաղաքականության համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ դրանում սահմանված նպատակները, խնդիրները և կառուցվածքը պարբերաբար կվերանայվեն ղեկավարության կողմից:
Սույն քաղաքականությունը հանդիսանում է հրապարակային փաստաթուղթ։ Այն տեղադրված է Ընկերության պաշտոնական կայքում և մատչելի է բոլոր շահառուների համար։