Նորություններ

29.05.2024

Հորդառատ անձրևի և Դեբեդ գետի հեղեղման արդյունքում

1. Խցանվել էին ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, լցված էր պարզեցման լճակը, որտեղ հավաքվում է հարստացուցիչ ֆաբրիկայում փակ ցիկլով հանքաքարի վերամշակման համար օգտագործվող ջուրը:

2.Ամբողջությամբ ջրալցվել էր Դեբեդ գետի վրա գտնվող Ընկերության պոմպակայանն իր սարքավորումներով:

3.«Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը 3 տեղ ողողվել էր:
Վատ եղանակի և ջրհեղեղի այս հետևանքներն անհնարին էին դարձրել հանքաքարի արդյունահանման և վերամշակման աշխատանքների շարունակումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաքումը գնորդներին: Հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրական գործունեությունը կասեցվել էր 26.05.2024 թվականից մինչև թվարկված հետևանքների վերացումը:

 

Ներկա պահին.

 

1.Դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի:

2.Մաքրվում է պարզեցման լճակի պոմպը (շուրջօրյա ռեժիմով)

3.Կատարվում է Դեբեդ գետի պոմպակայանի մաքրում հողից և քարերից, պոմպակայանում տեղադրված էլեկտրասարքավորումների ստուգում և նորոգում;

4.Կատարվում է «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհի վերականգնում:


Բացի այդ, «Թեղուտ» ՓԲԸ-ն մասնակցել է վարարման հետևանքների վերացման հետևյալ աշխատանքներին` տրամադրելով անձնակազմ տեխնիկա.

 

1. Դեբեդ գետի վրայով դեպի Ախթալա տանող հետիոտնային կամրջի վերականգնման աշխատանքներին:

2. Շնողի ճանապարհների վերանորոգման աշխատանքներին:

3. Դեբեդ գետի ձախ կողմում գտնվող երկաթուղային հարթակների վրա շինարարական տեխնիկայի բեռնման իրականացմանը: